Ստուգել հայտի կարգավիճակը

Ձեր հայտը ներկայացնելուց հետո Դուք ստացել եք ծածկագիր, որի միջոցով կարող եք մուտք գործել համակարգում Ձեր անձնական տիրույթ, հետևել ներկայացված հայտի հետագա ընթացքին, ինչպես նաև՝ հետադարձ կապի միջոցով ներկայացնել պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկություններ։
 
Հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք ստուգել հայտի կարգավիճակը, որով կպարզվի, արդյո՞ք Ձեր հայտն ընդունվել է, թե՝ ոչ։ Հայտի ընթացքի վերաբերյալ հետագա տեղեկատվություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար մուտք գործել Ձեր անձնական տիրույթ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ կախված գործի բնույթից և բարդության աստիճանից՝ կարող են լինել կարգավիճակի փոփոխության տարբեր ժամկետներ։ Եթե հայտը ներկայացնելիս տրամադրել եք էլեկտրոնային փոստի հասցե, ապա հայտի ընթացքի փոփոխության հետ կապված ցանկացած հաղորդագրություն կստանաք նաև Ձեր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք շարունակել գաղտնի պահել ծածկագիրը: