Հարթակի մասին

Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։


Հարթակի խնդիրներն են՝

  • գրանցել, ընդունել և ներկայացնել ըստ իրավասու պետական մարմինների կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ այլ իրավախախտումների մասին ազդարարի կողմից ներկայացրած հայտերը և ապահովել դրանց ընթացքը,

  • հակակոռուպցիոն և ազդարարման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ ազդարարների կողմից ներկայացված անանուն կամ տվյալները ներկայացնելու եղանակով ստացած տեղեկությունների հիման վրա հատկորոշել և իրականացնել փաստարկված բարեփոխումներ,

  • ազդարարներին և լայն հանրությանը իրազեկել ազդարարման համակարգի, ազդարարների իրավունքների պաշտպանության միջոցների և իրավական երաշխիքների մասին, տեղեկացնել ոլորտի վերջին նորությունների մասին:


Haytnir.am ազդարարման առցանց հարթակը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Հարթակը պատրաստվել է Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: