HAYTNIR.AM ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ և ԴՐՈՒՅԹՆԵՐ.
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ ՆԱԽՔԱՆ ԱՅՍ ԿԱՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
1. Ներածություն
Բարի գալուստ Haytnir.am առցանց հարթակ (այսուհետ նաև՝ Հարթակ): Հարթակը պատրաստվել է «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ ԻՀԱ) կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա։ Հարթակը գործարկում է ԻՀԱ-ի կողմից, որին է պատկանում հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը։
Haytnir.am առցանց հարթակ մուտք գործելով և/կամ օգտագործելով` Դուք հավաստիացնում եք, որ ծանոթացել եք սույն օգտագործման պայմաններին (այսուհետ՝ Պայմաններ), համաձայնում եք ղեկավարվել դրանցով, անկախ նրանից՝ Դուք հայտ ներկայացրած ազդարար եք, թե՝ ուղղակի կայքի այցելու:
Հարթակից օգտվելու համար Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան․ Կայքից օգտվելով կամ սույն պայմաններին համաձայնելով՝ Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ առնվազն 18 տարեկան եք։ 18 տարեկանը չլրացած անձինք Հարթակից կարող են օգտվել ծնողի կամ խնամակալի օգտահաշվի միջոցով և նրա վերահսկողությամբ: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից օրենքին համաձայն՝ օգտվելու Հարթակից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
ԻՀԱ-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի, միակողմանի, առանց նախապես ծանուցելու փոփոխել սույն Պայմանները, ուստիև, Այցելուի պարտականությունն է յուրաքանչյուր անգամ հարթակ մուտք գործելիս նախապես ստուգել Պայմանների փոփոխությունները:
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հայտ ներկայացնելը, անվտանգության ծածկագրով անձնական տիրույթ մուտք գործելը և հայտի ընթացքին հետևելու նպատակով հետադարձ կապ պահպանելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
2. Հեղինակային իրավունք
Haytnir.am առցանց հարթակը (այդ թվում, սակայն ոչ բացառապես՝ բովանդակությունը, նկարները, լուսանկարները, գրաֆիկան, դիզայնը և դրանց ընտրությունը, համակարգումն ու կարգավորումը) պաշտպանված է ՀՀ հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենսդրությամբ: Կայքի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են բացառապես ԻՀԱ-ին և ամբողջությամբ թույլատրված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով և հեղինակային իրավունքների մասին միջազգային բոլոր իրավանորմերով:
Haytnir.am առցանց հարթակը իրավունք է Ձեզ տալիս ուսումնասիրել, պատճենել, ներբեռնել, տարածել, երրորդ անձանց համար հասանելի դարձնել և տպել կայքի բովանդակությունը հետևյալ պայմաններով.
1) Տեղեկատվությունը պետք է օգտագործվի և տարածվի բացառապես անձնական, տեղեկատվական և ոչ առևտրային նպատակներով՝ առանց ԻՀԱ-ի նախնական գրավոր համաձայնության։
2) Haytnir.am առցանց հարթակի բովանդակությունը մեջբերելիս՝ պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
3) Նյութերը փոփոխելը, ձևափոխելը կամ հարմարեցնելն արգելվում է:
3. Ապրանքային նշան
Haytnir.am առցանց հարթակի անվանումը և ապրանքային նշանը տարբերակում է ԻՀԱ-ի ծառայությունները և հնարավորություն տալիս հասարակությանը ճանաչելու այդ ծառայությունները մատուցողին: Այցելուները իրավունք չունեն օգտագործել Haytnir.am առցանց հարթակի ապրանքային նշանը՝ առանց ԻՀԱ-ի նախնական գրավոր համաձայնության: Բացառություն են կազմում զանգվածային լրատվամիջոցները: Այցելուները իրավունք չունեն օգտագործել Haytnir.am առցանց հարթակի ապրանքային նշանը հետևյալ նպատակներով.
1) Haytnir.am առցանց հարթակի ծառայությունների հետ չկապված ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ հրապարակման վերնագրի մեջ։
2) Որպես այցելուի ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում կամ դրա մասնիկ։
3) Հարթակի հետ կապ չունեցող ծառայությունների նույնականացման համար։
4) Շփոթություն/մոլորություն առաջացնելու համար։
5) Նշել որպես այցելուի ծառայությունների հովանավոր կամ այցելուի հետ համագործակցող, եթե առկա չէ ԻՀԱ-ի գրավոր համաձայնությունը:
4. Գաղտնիություն
Haytnir.am առցանց հարթակում հայտ ներկայացնելու նպատակով տրամադրված ցանկացած անձնական տվյալ կօգտագործվի Գաղտնիության քաղաքականության համաձայն: Մուտք գործելով Կայք` Դուք ցույց եք տալիս, որ հասկանում և համաձայնվում եք սույն Պայմաններում ներառված և Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և բացահայտման ԻՀԱ-ի գործունեության հետ:
5. Պատասխանատվության սահմանափակում
1. Այցելուներն օգտվում են տվյալ կայքից իրենց սեփական ռիսկով: Այս կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է»` առանց ընդունելու որևէ պահանջ և պայմանագրային երաշխիքներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով պահանջներով և պայմանագրային երաշխիքներով, որոնք կապված են օգտագործման, հասանելիության մատչելիության, ամբողջական արտապատկերության, հավաստիության կամ սույն հարթակի պիտանիության ցանկացած սահմանված նպատակների հետ: Այցելուները լիովին պատասխանատու են ցանկացած ռիսկերի համար` տվյալ ծառայությունների օգտագործման հետ կապված:
2. ԻՀԱ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ և ողջամիտ քայլերը, որպեսզի պահպանի սույն հարթակի աշխատանքային վիճակը և հնարավոինս արագ վերացնի և կանխարգելի կայքի պոտենցալ խնդիրները: Այդուհանդերձ, ԻՀԱ-ն պատասխանատու չէ սույն հարթակի հնարավոր թերությունների հետևանքների համար: ԻՀԱ-ն որևէ երաշխիք չի տալիս, որ սույն կայքը համապատասխան կլինի այցելուների սպասելիքներին, որ այն կաշխատի ժամանակին, անխափան, հուսալի և առանց ընդհատումների, որ ցանկացած ընդհատում և թերություն կշտկվի կամ ցանկացած տվյալ կամ տեղեկատվություն, արձանագրություններ կամ արդյունքներ, որոնք ստացվել են հարթակի օգտագործման արդյունքում կլինեն ճշգրիտ և վստահելի ցանկացած նպատակներով: Այցելուները չպետք է կարծեն, որ սույն հարթակում կամ դրա բովանդակության մեջ չկան սխալներ կամ որ այն համապատասխանում է կոնկրետ նպատակներին, որոնք այցելուները հետապնդում են կայքը օգտագործելիս:
3. ԻՀԱ-ն չի կրում պարտավորություն որևէ վնասի համար, որոնք ծագում են սույն կամ այլ հարթակի ու կայքերի օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքում, որոնք հասանելի են հղումների կամ ցանկացած այլ գործողությունների միջոցով, որոնք այցելուները կարող են իրականացնել կամ բաց թողնել` հիմնվելով տեղեկատվության վրա, որը տեղադրված է սույն հարթակում, այդ թվում, սակայն, չսահմանափակվելով ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասներով, տվյալների, եկամուտների կամ շահույթի կորստի, սեփականության կորստի կամ վնասի կամ երրորդ անձանց բողոքներով:
4. ԻՀԱ-ն չի կրում այցելուների կամ երրորդ անձանց առջև պարտավորություն ցանկացած փոփոխությունների, սույն հարթակի մուտքի կասեցման կամ դադարեցման, կամ որպես դրա հետևանք տեղեկության կորստի համար:
6. Մասնագիտական խորհրդատվության հրաժարում
Haytnir․am առցանց հարթակը կարող է պարունակել տարբեր աղբյուրների խորհրդատվություն, կարծիք կամ այլ տեղեկատվություն, որոնք կրում են միայն տեղեկատվական բնույթ և ուղղված են կոռուպցիոն հանցագործությունների, հանրային ծառայողի շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների կամ այլ իրավախախտումների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը։ Հրապարակված տեղեկատվությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առնչությամբ չի կարող որակվել ԻՀԱ-ի/Haytnir․am առցանց հարթակի թիմի կողմից տրամադրված իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվություն։
Նման կարծիքի, խորհրդատվության, հայտարարության կամ այլ տեղեկատվության հանդեպ վստահությունը համարվում է Ձեր ռիսկը, և կազմակերպությունը չի կրում որևէ պարտավորություն այն վնասների համար, որոնք ծագել են սույն կայքում պարունակվող տեղեկությունների կիրառման հետևանքով: Նախքան Կայքից որևէ բովանդակության օգտագործումը խորհուրդ է տրվում ձեռք բերել նաև մասնագիտական խորհրդատվություն:
Սույն դրույթից բացառություն են կազմում Ձեր կողմից ներկայացված հայտերի կապակցությամբ Ձեզ տրամադրված խորհրդատվությունները և պարզաբանումները, որոնք կարող են որակվել որպես այդպիսին՝ չսահմանափակելով Ձեր՝ այլ աղբյուրներից մասնագիտական խորհրդատվություն ձեռք բերելու իրավունքը։
7. Հղումներ
Հարթակը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր: ԻՀԱ-ն չի տալիս որևէ երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր այցելուները կարող են մուտք գործել Հարթակի կայքից: Յուրաքանչյուր նման հղում նախատեսված է միայն Ձեր հարմարության համար: Հարթակի կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ ԻՀԱ-ն պատասխանատվություն է կրում նման երրորդ կողմի կայքերում առկա ցանկացած բովանդակության, նյութի կամ տեղեկատվության նկատմամբ կամ պատասխանատվություն է կրում որևէ կորստի կամ վնասների համար, որոնք կարող են առաջանալ Ձեր կողմից երրորդ կողմի կայքերի օգտագործման հետևանքով: Հարթակի հղմամբ ցանկացած կայք մուտք գործելն իրականացվում է ձեր սեփական ռիսկով՝ ընդունելով այն պայմանը, որ անցումը կատարվում է արդար և օրինական միջոցով, և չի վնասում մեր հեղինակությանը, կամ չի պահանջում որևէ հավանություն կամ հաստատում մեր կողմից:
8. Կայքի օգտագործման չարաշահում
Արգելվում է՝
• Կայքն օգտագործել այնպիսի եղանակով կամ որևէ գործողության կատարմամբ, որը վնասում է կամ կարող է վնասել Կայքին կամ վատթարացնել Կայքի աշխատանքը, մատչելիությունը, հասանելիությունը, անընդհատությունը, անվտանգությունը կամ կամ պարունակել տվյալների արտահոսքի ռիսկ,
• Կայքն օգտագործել այնպիսի եղանակով, որը ոչ իրավաչափ է, անօրինական, խարդախ կամ վնասաբեր, կամ որը կապված է որևէ ոչ իրավաչափ, անօրինական, խարդախ կամ վնասաբեր նպատակի կամ գործունեության հետ, այդ թվում՝ օգտագործել սպառնացող, վիրավորական, բռնարար, անհարգալից, զրպարտող, ռասիստական էթնիկական կամ այլ կերպ առարկելի բնույթի տարրեր պարունակող բովանդակություն և բառապաշար հայտեր ներկայացնելու դեպքում վերբեռնելու, տեղադրելու, էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ այլ կերպ փոխանցելու եղանակներով,
• Ազդարարի կողմից այնպիսի միտումնավոր կամ ոչ միտումնավոր գործողություններ իրականացնել, որոնք կարող են հանգեցնել իր անձնական տիրույթ մուտք գործելու և հայտի կարգավիճակը ստուգելու համար անհրաժեշտ ծածկագրի հասանելությանը 3-րդ անձանց: Ազդարարը գիտակցում է, որ ցանկացած դեպքում իր անձնական տիրույթից իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես իր կամքի ուղղակի և իրական արտահայտում,
• Ազդարարի անձնական տիրույթ մուտք գործել՝ օգտագործելով այլ անձի ծածկագիր․ Ազդարարը պարտավորվում է անմիջապես գրավոր ծանուցել Հարթակին (հայտ ներկայացնելու կամ այլ եղանակով), եթե նրան հայտնի է դարձել ծածկագրի բացահայտման և չթույլատրված օգտագործման որևէ դեպք,
• Անձի ինքնությունը բացահայտելու եղանակով ազդարարելու պարագայում հանդես գալ այլ անձանց անունից կամ միտումնավոր այլ անձանց անուններին նմանեցված անուններով /էլ․ փոստով/ հեռախոսահամարով կամ այլ տվյալներով:
• կոտրել Կայքը կամ այլ եղանակով միջամտություն կատարել Կայքի աշխատանքին,
• առանց ԻՀԱ-ի նախնական գրավոր թույլտվության՝ հետազոտել, ուսումնասիրել կամ ստուգել Կայքի խոցելիությունը,
• շրջանցել Կայքի կամ դրան առնչվող վավերացման կամ անվտանգության որևէ համակարգ կամ գործընթաց,
• Կայքն օգտագործել որևէ լրտեսածրագիր, համակարգչային վիրուս, «տրոյական ձի», «ցանցային որդ», «ստեղնաշարային լրտես» կամ այլ վնասարար համակարգչային ծրագիր պարունակող (կամ դրանց առնչվող) նյութ կրկնօրինակելու, պահպանելու, ներկայացնելու, փոխանցելու, ուղարկելու, օգտագործելու, հրապարակելու կամ բաշխելու նպատակով,
• Կայքի ռեսուրսների վրա դնել ոչ ողջամիտ ծանրաբեռնվածություն (այդ թվում՝ սահմանափակել թողունակությունը, պահեստի տարողունակությունը և մշակման կարողությունը),
• առանց ԻՀԱ-ի ուղղակի գրավոր համաձայնության՝ գաղտնազերծել կամ վերծանել Կայքից կամ դեպի Կայք ուղարկված հաղորդագրությունները,
• Կայքում կամ կայքի առնչությամբ, առանց ԻՀԱ-ի ուղղակի գրավոր համաձայնության, իրականացնել տվյալների կանոնավոր կամ ավտոմատ հավաքման գործողություններ (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տվյալների դուրս բերում (data scraping), տվյալների հետազոտում (data mining), տվյալների արտահանում (data extraction) և տվյալների հավաքում (data harvesting), բացառությամբ՝ Կայքի «Վիճակագրություն» բաժնում զետեղված տեղեկատվության,
• մուտք գործել Կայք կամ որևէ այլ եղանակով փոխազդել Կայքի հետ՝ օգտագործելով ռոբոտներ, «սարդեր» կամ այլ ավտոմատացված միջոցներ` ոչ որոնման համակարգի ցուցակավորման համար,
• կատարել Կայքի բնականոն օգտագործմանը հակասող որևէ գործողություն,
• Կայքից հավաքած տվյալներն օգտագործել ուղղակի մարքեթինգային գործունեության նպատակով (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ էլեկտրոնային փոստով մարքեթինգ, SMS մարքեթինգ, տելեմարքեթինգ և էլեկտրոնային փոստով ուղարկվող գովազդ),
• կայքից հավաքած տվյալներն օգտագործել անհատների, ընկերությունների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կապ հաստատելու նպատակով:
9. Վնասների փոխհատուցում
Դուք համաձայնում եք փոխհատուցել ԻՀԱ-ի և/կամ երրորդ կողմի կրած բոլոր վնասները Ձեր կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորելու արդյունքում ԻՀԱ-ին և/կամ երրորդ կողմին պատճառված վնասների համար:
10. Դադարեցում
ԻՀԱ-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել կամ ընթացք չտալ բոլոր այն ազդարարումներին, որոնք կհամարվեն Օգտագործման պայմանները խախտող, մասնավորապես՝ կպարունակեն սպառնացող, վիրավորական, բռնարար, անհարգալից, զրպարտող, ռասիստական էթնիկական կամ այլ կերպ առարկելի բնույթի տարրեր պարունակող բովանդակություն և բառապաշար։ Բացի այդ, Haytnir.am առցանց հարթակի մասնագետները իրավունք ունեն խմբագրել ազդարարումները ուղղագրական, բառակազմական և շարահյուսական տեսանկյունից՝ անփոփոխ թողնելով բովանդակությունը՝ իրավասու մարմիններին ներկայացնելու պարագայում։
ԻՀԱ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի, այդ թվում` առանց նախապես զգուշացնելու, սահմանափակել, կասեցնել կամ դադարեցնել յուրաքանչյուր օգտագործողի մուտքը Կայք, ով, ըստ իր դիտարկման, կորակվի որպես սույն Օգտագործման պայմանները խախտող:
ԻՀԱ-ն կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը ցանկացած պատճառով և ցանկացած ժամանակ, ամբողջությամբ կամ մասամբ: Սույն Համաձայնագրի որևէ դրույթի դադարեցումը չի կասեցնում մնացած դրույթները անփոփոխ կիրառությունը:
11. Փոփոխություններ
ԻՀԱ-ն իրավունք ունի փոփոխելու սույն Պայմանները և տվյալ հարթակի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն: Պայմանների փոփոխության դեպքում Հարթակը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը:
Նման փոփոխությունն ուժի մեջ կմտնի սույն կայքում տեղադրվելուց անմիջապես հետո և կտարածվեն դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կայքի Ձեր շարունակական մուտքը կամ օգտագործումը կհամարվի փոփոխված Պայմանների Ձեր վերջնական ընդունումը:
12. Տարաձայնությունների կարգավորում (ընդդատություն)
Սույնով այցելուները համաձայնվում են, որ մինչև ԻՀԱ-ի կողմից մատուցվող Ծառայության և նրան գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի օգտագործման հետ կապված կամ սույն Պայմաններով սահմանված որևէ հարցի կամ դրա հետ կապված որևէ տարաձայնության կապակցությամբ դատարան կամ այլ իրավասու մարմին դիմելը այցելուներն իրենց պահանջը գրավոր կներկայացնեն ԻՀԱ-ին կամ Հարթակին: Նման պահանջները քննարկվում են ԻՀԱ-ի կողմից ողջամիտ ժամկետում:
ԻՀԱ-ի և Հարթակի այցելուների միջև սույն Պայմանների կապակցությամբ ծագած ցանկացած տարաձայնություն ենթակա է վերջնական կարգավորման Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ այդպիսի տարաձայնության ծագման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում համաձայնության չհասնելու դեպքում:
13. Կիրառելի իրավունք
Բոլոր հարցերը և տարաձայնությունները, որոնք ծագում են Հարթակի կամ դրա միջոցով մատուցվող որևէ ծառայության օգտագործման հետ կապված, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նյութաիրավական նորմերի համաձայն:
14. Այլ դրույթներ
Սույն Օգտագործման պայմանները հանդիսանում են Կայքի օգտագործման վերաբերյալ ԻՀԱ-ի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Եթե սույն Օգտագործման պայմանների որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:
15. Հետադարձ կապ
Սույն պայմանների հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Հարթակը գործարկող կազմակերպությանը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ստորև ներկայացված միջոցներով.
Հեռախոս՝ (374 10) 54 01 99
Էլ. փոստ`info@armla.am
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ, 9:00-13:00, 14:00-18:00
Վերջին անգամ թարմացվել է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին