HAYTNIR.AM ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Haytnir․am առցանց հարթակը կարող է պարունակել տարբեր աղբյուրների խորհրդատվություն, կարծիք կամ այլ տեղեկատվություն, որոնք կրում են միայն տեղեկատվական բնույթ և ուղղված են կոռուպցիոն հանցագործությունների, հանրային ծառայողի շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների կամ այլ իրավախախտումների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրմանը և իրազեկության բարձրացմանը։
Հարթակը չի երաշխավորում նման տեղեկատվության կամ բովանդակության ամբողջական կամ թարմացված լինելը, հավաստիությունը կամ հուսալիությունը։ Հրապարակված տեղեկատվությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առնչությամբ չի կարող որակվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության/ Haytnir․am առցանց հարթակի թիմի կողմից տրամադրված իրավաբանական կամ այլ մասնագիտական խորհրդատվություն։
Նման կարծիքի, խորհրդատվության, հայտարարության կամ այլ տեղեկատվության հանդեպ վստահությունը համարվում է Ձեր ռիսկը, և կազմակերպությունը չի կրում որևէ պարտավորություն այն վնասների համար, որոնք ծագել են սույն կայքում պարունակվող տեղեկությունների կիրառման հետևանքով: Նախքան Կայքից որևէ բովանդակության օգտագործումը խորհուրդ է տրվում ձեռք բերել նաև մասնագիտական խորհրդատվություն:
Եթե Ձեր կամ երրորդ անձի նկատմամբ թույլ է տրվել առերևույթ կոռուպցիոն դեպք, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտում կամ այլ իրավախախտում, ապա կարող եք հայտ ներկայացնել սույն հարթակով կամ կապ հաստատել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ այլ եղանակով։ Ձեր կողմից ներկայացված հայտերի կապակցությամբ Ձեզ տրամադրված խորհրդատվությունները և պարզաբանումները կազմում են բացառություն վերոնշյալ վերապահումից և կարող են մեկնաբանվել որպես այդպիսին՝ միևնույն ժամանակ չսահմանափակելով Ձեր՝ այլ աղբյուրներից մասնագիտական խորհրդատվություն ձեռք բերելու իրավունքը։
Ամեն դեպքում, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ կապ հաստատելը կառույցի կողմից ուսումնասիրություն սկսելու և այլ իրավասու մարմինների կողմից վարչական/քրեական վարույթ հարուցելու հիմք չի կարող համարվել։