Գաղտնիության և անանունության առավել պաշտպանություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել` թաքցնելով (ծածկագրելով) Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ((Internet Protocol (IP) address)։ Գոյություն ունեն ծածկագրման տարբեր եղանակներ, որոնք անվճար են և հասանելի են յուրաքանչյուրին:
Եթե Դուք օգտագործում եք «Վինդոուզ» (Windows), «Մաք ՕԷս» (macOS) և «Լինուքս» (Linux) օպերացիոն համակարգ։
Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը https://www.torproject.org կայքից, տեղադրեք և գործարկեք այն։ Եթե «ՏՈՌ» դիտարկիչը դիտարկիչը օգտագործում եք առաջին անգամ, ապա կտեսնեք «ՏՈՌ» ցանցի կարգավորումներ (Tor Network Settings) պատուհանը։ Սա ձեզ տալիս է «ՏՈՌ» ցանցին ուղղակիորեն միանալու հնարավորություն կամ ձեր միացումն ապահովելու համար «ՏՈՌ» դիտարկիչը կարգավորելու հնարավորություն։ Դեպքերի մեծամասնությունում ընտրելով «Միանալ» (Connect) գործառույթը՝ Ձեզ հնարավորություն կտրվի միանալու «ՏՈՌ» ցանցին՝ առանց հետագա կարգաբերումների։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
Եթե Դուք օգտագործում եք «Անդրոիդ» (Android) օպերացիոն համակարգ
Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար «Գուգլ փլեյ սթոր»-ից (Google Play Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ Ամեն անգամ «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար գործարկելիս ձեզ հարկավոր կլինի կտտացնել «Միանալ» (Connect) կոճակը՝ «ՏՈՌ» ցանցին միանալու և ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն թաքցնելու համար։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
Եթե Դուք օգտագործում եք «Այ ՕԷս» (iOS) օպերացիոն համակարգ
Քայլ 1. Ներբեռնե՛ք «Օնիոն» դիտարկիչը «Ափ սթոր»-ից (App Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ «Օնիոն» դիտարկիչը կարելի է օգտագործել դրա մեկնարկից անմիջապես հետո։ Սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն կթաքցվի՝ առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։
Քայլ 2. «Օնիոն» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
Haytnir.am այլընտրանքային ազդարարման առցանց հարթակում հայտի ներկայացումը բաղկացած է 4 քայլից։