Գաղտնիության քաղաքականություն

HAYTNIR.AM ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է Haytnir.am ազդարարման առցանց հարթակը (այսուհետ՝ Հարթակ) գործարկող Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից (այսուհետ նաև՝ «ԻՀԱ»), և նախատեսված է այն անձանց համար, որոնք հետաքրքրված են Haytnir.am հարթակում իրենց անձնական տվյալների օգտագործմամբ:


Հարթակը խիստ կարևորում է իր օգտագործողների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Հարթակի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հարթակում օգտագործվող բոլոր հասկացություններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:


Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Սույն գաղտնիության քաղաքականության իմաստով հայտատու հանդիսանում է ցանկացած անձ, որը ներկայացնում է հայտ (ազդարարում) Haytnir.am հարթակի միջոցով թույլատրելի բոլոր միջոցներով։


Սույն գաղտնիության քաղաքականության իմաստով օգտագործող հանդիսանում է ցանկացած անձ, որը մուտք է գործում Haytnir.am հարթակ կամ հարցում է ուղղում Հարթակին, եթե նրա ուղղած հարցումը չի դիտարկվում հայտ։
Հարթակում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն գաղտնիության քաղաքականությանը (այսուհետ՝ Քաղաքականություն):

1. Անձնական տվյալների հավաքագրում

Հարթակը Ձեզանից տեղեկություններ է հավաքագրում հետևյալ միջոցներով.
• Երբ Դուք հայտ եք ներկայացնում (ազդարարում եք) Հարթակում՝ ընտրելով տվյալներ ներկայացնելու եղանակը։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում Հարթակին այն պահից, երբ օգտագործողը լրացնում և ուղարկում է հայտը։
• Լրացնում եք «Կապ» ձևը։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում Հարթակին այն պահից, երբ օգտագործողը լրացնում և ուղարկում է «Կապ»-ի ձևը։
• Այցելում եք Հարթակ (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): Այս մասով մանրամասն ներկայացված է քաղաքականության 8-րդ բաժնում։
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:

2. Հավաքագրվող տեղեկությունների տեսակները

Սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով կարող են հավաքվել ֆիզիկական անձի հետևյալ անձնական տվյալները․
• անուն, ազգանուն,
• ծննդյան ամսաթիվ,
• կոնտակտային տվյալներ (հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն),
• և այլն (կախված այն հանգամանքից, թե հայտ ներկայացնելու հայտատուն (ազդարարը) ինչպիսի տեղեկություններ կհայտնի կամ ինչպիսի տեղեկություններ պարզ կդառնան հայտատուի ներկայացրած փաստաթղթերից)։

3. Անձնական տվյալների օգտագործումը

Հարթակը ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում, ամրագրում, մուտքագրում, համակարգում, կազմակերպում, պահպանություն, օգտագործում, վերափոխում, փոփոխություն, ուղղում, վերականգնում, փոխանցում, ոչնչացում կամ այլ գործողությունների կատարում) հետևյալ նպատակներով՝
• տրամադրել Հարթակի ծառայությունները հայտատուներին, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկել հայտում ներկայացված հարցերի քննության և լուծման նպատակով,
• տրամադրել Հարթակի ծառայությունները օգտագործողներին,
• տրամադրել տեղեկատվություն, այդ թվում՝ նորություններ գործունեության վերաբերյալ, տեղեկություններ միջոցառումների մասին, մամլո հաղորդագրություններ, խորհրդատվություն և այլ օգտակար տեղեկատվություն,
• հաղորդակցվել և համագործակցել հայտատուների և օգտագործողների հետ, այդ թվում՝ արձագանքել նրանց հարցումներին, օրինակ՝ որոնք լրացվել և ուղարկվել է «Կապի» եղանակով, տրամադրել ծանուցումներ և թարմացումներ հայտի ընթացքի վերաբերյալ,
• ներքին նպատակների համար, ինչպիսիք են աուդիտը, տվյալների վերլուծությունը և ուսումնասիրությունը, որոնք կօգնեն մատուցել և բարելավել ծառայությունները,
• վերահսկել և վերլուծել ծառայությունների հետ կապված միտումները, օգտագործումը և կատարված գործողությունները,
• Հարթակում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով,
• կատարելագործել ծառայությունները և հայտատուների ու օգտագործողների հետ հաղորդակցությունը։
Հայտատուն կամ օգտագործողը իրավունք ունի տվյալների պաշտպանության տեղական իրավասու մարմնին բողոք ներկայացնել, եթե գտնում է, որ իր գաղտնիության իրավունքները խախտվել են, կամ եթե նա տուժել է անձնական տվյալների անօրինական մշակման արդյունքում:

4. Անձնական տվյալների պաշտպանությունը

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Հարթակը գործարկող աշխատողներին), որոնք նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ։

5. Անձնական տվյալների մշակման պայմանները

Հարթակը կվերամշակի վերոհիշյալ անձնական տվյալները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարթակը պահպանում է անձնական տվյալները՝
• այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է հայտատուին և օգտագործողին տրամադրել Հարթակի ծառայություններից օգտվելու հնարավորություն,
• երբ հայտատուն և օգտագործողին Հարթակի միջոցով հարցումով կամ պահանջով դիմել է Հարթակին, հարկավոր է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հարցին կամ պահանջին արձագանքելու համար,
• Հայտատուի և օգտագործողի անձնական տվյալները պարունակող փաստաթղթերի պահպանման (արխիվացման ժամանակահատված) ընթացքում,
• ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ ժամանակահատվածով:

6. Անձնական տվյալների փոխանցումը

Հարթակը կարող է հայտատուի կամ օգտագործողի անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց, այդ թվում այն իրավասու մարմիններին, որոնց իրավասության տիրույթում է գտնվում Ձեր բարձրացրած հարցի լուծումը, եթե հայտը ներկայացված է տվյալները հայտնելու եղանակով՝ առանց Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի (Internet Protocol Address-IP) հասցեն թաքցնելու:
Հարթակի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, որոնք աջակցում են Հարթակի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:
Հարթակը կարող է հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Հարթակի քաղաքականությունների կիրառման, Հարթակի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:

7. Երրորդ կողմի հղումները

Հարթակը չի ներառում կամ առաջարկում երրորդ անձանց ծառայություններ:

8. Cookie ֆայլերը

Հարթակը օգտագործում է cookie ֆայլերը, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր ցանցային դիտարկիչը (browser) և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են Հարթակին հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Հարթակը օգտագործում է «Cookie»-ները նաև Հարթակի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:

9. Քաղաքականության փոփոխությունները և լրացումները

Հարթակն իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխել և լրացնել ցանկացած դրույթ, որը ներկայացված է Քաղաքականությունում՝ առանց օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի օգտագործողի ուշադրությանը Հարթակի համապատասխան բաժնում։

10. Հետադարձ կապ

Քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել Հարթակը գործարկող կազմակերպությանը՝ ԻՀԱ-ին, ստորև ներկայացված միջոցներով.

Հեռախոս՝ (374 10) 54 01 99
Էլ. փոստ`info@armla.am
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ, 9:00-13:00, 14:00-18:00