Դասընթաց ազդարարման համակարգի վերաբերյալ Գորիսի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցների մասնակցությամբ

08.05.2024
Մայիսի 3-ին Գորիս քաղաքում Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ մարզային դասընթաց։ Այն անցկացվել է ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների կողմից ներկայացվեց առհասարակ ազդարարման նպատակը, տեսակները, ինչպես նաև azdararir.am ազդարարման միասնական հարթակը։
Դասընթացի ընթացքում կազմակերպվեցին գործնական և խմբային աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները համակարգի վերաբերյալ։
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Վերադառնալ ցանկ