Արմավիր քաղաքում տեղի ունեցավ դասընթաց ազդարարման համակարգի վերաբերյալ

11.05.2024
Արմավիր քաղաքում՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում կայացավ մարզային դասընթաց Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դասընթացի ընթացքում փորձագետները խոսեցին ազդարարման համակարգի, գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին օրենսդրական կարգավորումներին։
Ապա, պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով, մասնակիցներն իրականացրեցին գործնական և խմբային աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները համակարգի վերաբերյալ։
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Այս դասընթացին նախորդել են համանման ուսուցումներ Սևանում, Եղեգնաձորում և Գորիսում։ 
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Վերադառնալ ցանկ