Փորձագետները լիահույս են` ազդարարման արդյունքների վերաբերյալ 2025-ի՝ ՄԻՊ-ի կողմից հրապարակվող տվյալները գոհացուցիչ կլինեն
18.10.2024
«Ազդարարի՛ր, Հայաստան»․ Ազդարարման արշավի նոր ծրագրի մեկնարկը տրված է։ Թե Արդարադատության նախարարությունը, թե՛ ծրագիրն իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիան արձանագրել են նախորդ ծրագրի տված դրական արդյունքները։
Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ ցավալի էին այն ցածր արդյունքները, որոնք կային ազդարարման համակարգի գործարկումից ի վեր։ Ռեսուրսը, որը ներդրվել էր համակարգի զարգացման համար, իր արդյունքը չէր տվել։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում՝ 4 մարզերում և Երևանում։ Թիրախ մարզերն են Շիրակը, Գեղարքունիքը, Տավուշը և Լոռին։ Դասընթացների արդյունավետությունը ստուգվելու է հատուկ հարցաշարարերի միջոցով։ Մասնակիցները նույն հարցաշարին պատասխանելու են մինչև դասընթացի սկիզբը և դրանից հետո։ Ակնկալվում է առնվազ 40 տոկոս գիտելիքների աճ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: