Ազդարարման համապետական արշավ ՏԻՄ-երում․ արդյունքներն արդեն տեսանելի են

08.06.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ազգային ժողովում անդրադարձել է ազդարարման համակարգին և դրա գրանցած արդյունքներին։ Նախարարը նշել է, որ կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները։
Սա նաև արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի պտուղներն են։
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Դասընթացներն իրականացվել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից:
Մանրամասները՝ մեր պատրաստած ռեպորտաժում։

Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։
Վերադառնալ ցանկ