2024 թվականի ընթացքում haytnir.am հարթակի միջոցով ներկայացված հայտերի ամփոփում

10.01.2025
2024 թվականի ընթացքում haytnir.am հարթակում ստացվել է 10 հայտ՝ վերաբերելով տարբեր ոլորտների։ Հայտերում ազդարարվել են հետևյալ ենթադրյալ խախտումները.

• ՀՀ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական անկետայի ձևի և պահանջների վերաբերյալ չափորոշիչների հնարավոր խախտում բժշկական հաստատության ներկայացուցչի կողմից,
• Բժշկական հաստատության և/կամ նրա ներկայացուցչի կողմից վերահսկողական գործառույթների հնարավոր ոչ պատշաճ իրականացում,
• Հարկային օրենսգրքի դրույթների հնարավոր խախտումներ,
• Բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի հնարավոր խախտումներ,
• Քաղաքաշինության նորմերի հնարավոր խախտումներ և պատկան մարմինների հնարավոր անգործություն,
• Առանց թույլտվության մոտոցիկլետների կայանում,
• Դրամահավաքների ենթադրյալ դեպքեր դպրոցում,
• Նախաքննության և դատախազական վերահսկողության ընթացքում հնարավոր խախտումներ,
• Կրթական հաստատությունում ընդունելության քննությունների ընթացքում հնարավոր խախտումների իրականացում,
• Պետական ծառայողի կողմից հնարավոր ոչ բարեվարք վարքագծի դրսևորում,
• Հնարավոր կոռուպցիոն ռիսկեր շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացում։

Ընդհանուր առմամբ, բոլոր տաս հայտերը ներկայացվել են իրավասու մարմինների քննությանը: Արդյունքում, ներկայացված հայտերից 3-ը բավարարվել է, որոնք վերաբերում էին առանց թույլտվության մոտոցիկլետների կայանմանը և առողջապահական ոլորտում առկա խնդիրներին:
Վերադառնալ ցանկ