Ամփոփվեցին «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթների արդյունքները

06.10.2025
Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպել էր «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթներ՝ երիտասարդների շրջանում արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների վերաբերյալ ընկալումների ստուգման նպատակով։ 

Մրցույթին մասնակցելու  նպատակով մեծ թվով հայտեր են ներկայացվել Երևանից և ՀՀ մարզերից։ Նախքան աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը, կազմակերպվել էին իրազեկման առցանց սեմինարներ, որտեղ մասնակիցներին ներկայացվել էր մրցույթների նպատակը, կանոնները և առաջադրվող պահանջները։ 
 
Յուրաքանչյուր մրցույթի համար ձևավորվել էր առանձին ժյուրիի կազմ, որոնք բաղկացած էին պետական մարմինների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներից, և արվեստագետներից։
 
Ժյուրիների գնահատման արդյունքների հիման վրա մրցույթներից յուրաքանչյուրը ունեցել է 3 մրցանակակիր և 2‑ական հատուկ մրցանակակիր։ Մրցույթի արդյունքները ամփոփվեցին 2025 թվականի սեպտեմբերի 29-ին ԻՀԱ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում։
 
«Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի արդյունքները՝
1. Գոհար Չիչյան
2. Գոհար Կիրակոսյան
3. Սարգիս Մկրտչյան

Հատուկ մրցանակակիրներ՝ Ռադիկ Մադաթյան, Աննա Ոսկանյան։
«Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների մրցույթի արդյունքները՝
1. Սուսաննա Էլբակյան
2. Նարեկ Խաչատրյան
3. Աննա Ղազարյան
Հատուկ մրցանակակիրներ՝ Անահիտ Հովհաննիսյան, Մարիա Մանվելյան։

Մանրամասները՝ 
 
Մրցույթները կազմակերպվել էին «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։
Վերադառնալ ցանկ