Պատերազմում պարտության հանգեցնում է նաև կոռուպցիան․ պետք է ազդարարել

22.09.2023
Վերջին տարիներին՝ մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի իրավապահ մարմինները կոռուպցիոն մի շարք դեպքերի մասին են հայտնել։ Դեռևս 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հստակ ընդգծվեց՝ կոռուպցիան արյան տեսք է ստացել։
Պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց երկրում կոռուպցիոն դրսևորումներն են։
Հայաստանի Հանրապետությունում գործում է «Ազդարարման համակարգի մասին» օրենք։ Այս օրենքի համաձայն՝ քաղաքացիները կարող են կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման կամ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ազդարարել։

Ազդարարել կարելի է azdararir.am հարթակի միջոցով՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ անանուն։ 

Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:
Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
Դատական պաշտպանության իրավունք ունեն ոչ միայն ազդարարները, այլև նրա հետ փոխկապակցված անձինք։
Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Վերադառնալ ցանկ