Iravaban.net-ում ամիսներ առաջ
հրապարակում էր եղել այն մասին, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ առանց թույլտվության կայանված մոտոցիկլետներ կան։
Խնդիրը որոշ ժամանակ շարունակում էր մնալ արդիական, քանի որ իրավասու պետական մարմինների կողմից դրսևորվում էր անգործություն, և խնդրի լուծմանն ուղղված քայլեր չիէն ձեռնարկվում, որն իր մեջ հնարավոր է, որ պարունակում էր հանցակազմի տարրեր։
Նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով
Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան կապ էր հաստատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ քաղաքապետարանի աշխատողներ հետ։ Ոստիկանությունից նշել էին, որ հարցը դուրս է իրենց իրավասության սահմաններից, և տվյալ տարածքում մոտոցիկլետների կայանման վերաբերյալ թուլտվություն տալու իրավասությունը պատկանում է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանն իր հերթին նշել էր, որ իրենք կայանման թույլտվություն չեն տրամադրել և նման իրավասություն չունեն, ու նշված հարցի վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, և ոստիկանությունը պետք է որոշի՝ թույլատրվո՞ւմ է այդտեղ կայանումը, թե՞՝ ոչ։
Արդյունքում ոչ մեկի կողմից գործուն քայլեր չէր ձեռնարկվել։
Նշենք նաև, որ տվյալ տարածքում կայանած մոտոցիկլետների վրա փակցված էին պաստառներ, որոնց վրա նշված էր՝ «տրվում է վարձով մոտոցիկլետ» անգլերեն լեզվով գրությունը, ինչից ենթադրվում էր, որ մոտոցիկլետների կայանումից շահույթ են ստանում։
Iravaban.net-ից Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Haytnir.am ազդարարման առցանց հարթակին, որի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, ստացվել է հայտ (ազդարարում) ՆԳՆ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի դեմ։
Ներկայացված դիմումին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների կողմից տրանսպորտային միջոցը մայթին կայանելու համար, հատուկ ավտոքարշակի միջոցով մոպեդները տարհանվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Հիշեցնենք՝ մինչև այդ ոստիկանությունից հայտնել էին, թե հարցը դուրս է իրենց իրավասության սահմաններից։
Այս դեպքն արտացոլում է Հայաստանի պետական կառավարման համակարգի մի շարք խնդիրներ՝ միջգերատեսչական համագործակցության բացակայություն, օրենսդրական անհստակություններ և պատասխանատվության անորոշ բաշխում: Միաժամանակ, այն ցույց է տալիս քաղաքացիական հասարակության և լրագրողական հետաքննությունների կարևոր դերը հանրային խնդիրների լուծման գործում: Ազդարարման համակարգի արդյունավետությունը վկայում է, որ անհրաժեշտ է խրախուսել նման մեխանիզմների զարգացումը՝ որպես պետական կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարելավման միջոց: