Ազդարարման նոր այլընտրանքային քաղաքացիական հասարակության հարթակը՝
haytnir.am-ը ներկայացվեց հանրությանը։
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիված
միջոցառման ընթացքում «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ հարթակը պատրաստվել է Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
«Կայքը տեղեկատվություն է պարունակում նաև այս պահին ՀՀ-ում գործող ազդարարման հարթակների վերաբերյալ։ Այդ նպատակով կայքի գլխավոր էջում տեղադրված է հղում դեպի azdararir.am կայք, որը գործարկվում է Գլխավոր դատախազության կողմից։ Haytnir.am-ի նպատակն է խթանել իրազեկումները հենց պետական մակարդակով»,-նշեց Մարիամ Զադոյանը։