Մեր առաքելությունը

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար հարկավոր է կառավարության և հանրության միջև համագործակցություն և աջակցություն, որը, ի թիվս այլնի, կարող է դրսևորվել կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ այլ իրավախախտումների մասին քաղաքացու (ազդարարի) կողմից հաղորդում ներկայացնելու միջոցով: Այս առումով, մեր թիմը պատրաստակամ է ստանալ Ձեր կողմից ներկայացրած հայտերը (ազդարարումները) և աջակցել Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը դրանց լուծման հարցում՝ խթանելով կոռուպցիայի դեմ պայքարը:


Բացի այդ, Ձեր կողմից ներկայացված հայտերի վերլուծությունների հիման վրա կաջակցենք իրավասու մարմիններին իրականացնել փաստարկված հակակոռուպցիոն բարեփոխումներ և կլուսաբանենք ոլորտի զարգացումները:

Անանունություն

Դուք կարող եք հայտ ներկայացնել haytnir.am ազդարարման հարթակին երկու եղանակով․ ձեր տվյալները ներկայացնելու եղանակով կամ անանուն եղանակով։ Եթե Դուք հայտը ներկայացնում եք «ՏՈՌ» ցանցային դիտարկիչի միջոցով, ապա Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն կծածկագրվի և չի բացահայտվի: Հետևաբար, հնարավոր չի լինի պարզել Ձեր ինքնությունը:

Իմանալ ավելին

Արագ արձագանք

Ձեր հայտը haytnir.am ազդարարման հարթակում ներկայացնելուց հետո՝ տրամադրած տեղեկատվությունը կուսումնասիրվի մեր աշխատողի կողմից, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կտրամադրվի պատասխան։

Իմանալ ավելին

 

Իրազեկում

Կարող եք ծանոթանալ ազդարարման ոլորտի օրենսդրական ակտերին, փոփոխություններին, լրացումներին, նախատեսվող օրենսդրական նախագծերին: Մենք կօգնենք Ձեզ լինել իրազեկ ազդարարման համակարգի, ազդարարի իրավունքների և օրենքով սահմանված պաշտպանության միջոցների և երաշխիքների մասին։ Կկիսվենք Ձեզ հետ աշխարհին հայտնի ազդարարների պատմություններով, որոնք օգնել են կոռուպցիայի դեմ պայքարին։

Իրազեկում

 

Բարեփոխումներ

Հակակոռուպցիոն ոլորտում օրենսդրական բացերի և առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը (հայտը) կարող է օգնել մեզ հատկորոշել փաստարկված բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների քննարկմանը։

Բարեփոխումներ

Հայտերի վիճակագրություն

Սա haytnir.am հարթակի միջոցով ստացված հայտերի (ազդարարումների) քանակի վերաբերյալ վիճակագրությունն է, որը ներկայացվում է ըստ արդյունքների և այլ չափանիշների։

14

Ընթացք տրված հայտերի քանակը

0

Բավարարված հայտերի քանակը

0

Չբավարարված հայտերի քանակը

Վերջին նորությունները

06.10.2025

Ամփոփվեցին «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթների արդյունքները

Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպել էր «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթներ՝ երիտասարդների շրջանում արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների վերաբերյալ ընկալումների ստուգման նպատակով։ 
17.09.2025

Ազդարարման համակարգի վերաբերյալ քննարկում Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։ 
16.06.2025

ԻՀԱ փոխնախագահը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
10.01.2025

2024 թվականի ընթացքում haytnir.am հարթակի միջոցով ներկայացված հայտերի ամփոփում

2024 թվականի ընթացքում haytnir.am հարթակում ստացվել է 10 հայտ՝ վերաբերելով տարբեր ոլորտների։ Հայտերում ազդարարվել են հետևյալ ենթադրյալ խախտումները
07.11.2024

Ազդարարումների թիվն այս պահին գրեթե կրկնակի գերազանցում է 2019 թ.-ից ի վեր՝ նախորդ բոլոր տարիներին ներկայացված ազդարարումների թիվը․ Գլխավոր դատախազի խորհրդական

«Հաջողված փորձ ունեցող երկրների օրինակն ապացուցում է, որ տարբեր ձևաչափերով ազդարարման ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկման արշավները կարող են էապես փոխել ազդարարման համակարգի և հատկապես ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ հանրային թերահավատ վերաբերմունքը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Եվա Սաղոյանը, ում հետ զրուցել ենք ազդարարման համակարգի, ազդարարման համապետական արշավից հետո արձանագրված արդյունքների մասին։
18.10.2024

Փորձագետները լիահույս են` ազդարարման արդյունքների վերաբերյալ 2025-ի՝ ՄԻՊ-ի կողմից հրապարակվող տվյալները գոհացուցիչ կլինեն

«Ազդարարի՛ր, Հայաստան»․ Ազդարարման արշավի նոր ծրագրի մեկնարկը տրված է։ Թե Արդարադատության նախարարությունը, թե՛ ծրագիրն իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիան արձանագրել են նախորդ ծրագրի տված դրական արդյունքները։ 
07.10.2024

«Ազդարարի՛ր, Հայաստան». նոր ծրագրի մեկնարկը տրված է

Մեկնարկել է Ազդարարման արշավի նոր ծրագիրը, որը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։ 
30.09.2024

Ազդարարման համակարգը տպավորիչ արդյունքներ է գրանցել․ 2023-ի և 2024-ի համեմատականը

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում 1-ին փուլում իրազեկման միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների։

Հաջողության Պատմություններ

Տեսնել բոլորը

Haytnir.am-ով ազդարարման շնորհիվ տևական ժամանակ առանց թույլտվության կայանված մոտոցիկլետները հեռացվել են

Iravaban.net-ում ամիսներ առաջ հրապարակում էր եղել այն մասին, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ առանց թույլտվության կայանված մոտոցիկլետներ կան։