Ազդարարման համապետական արշավի շրջանակներում 1-ին փուլում իրազեկման միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների։
Ազդարարման հարթակի՝ azdararir.am-ի միջոցով ստացված ազդարարումների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Արշավի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան, որոնց խոսքերով նախատեսվում են իրականացվել հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման աշխատանքներ ՏԻՄ-երի և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ՝ արդեն 2024 թ. հոկտեմբերից:
Գծապատկերում համեմատական է տարվում 2023-ի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների և 2024-ի նույն ամիսների ցուցանիշների միջև։
Գծապատկերով ավելի ակնհայտ է այն առաջընթացը, որը գրանցվել է ազդարարման համապետական արշավից անցկացումից հետո։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս Ազգային ժողովում հատնել է նաև, որ ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները։
«Համապետական արշավ ենք սկսել, ինչի արդյունքում այսօրվա դրությամբ 80 տոկոսով ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները։ Նախկինում, եթե մարդիկ ազդարարում էին տալիս, հետևանքները լավ չէին պատկերացնում կամ ազդարարումները շատ անորակ էին լինում, իրավապահները հսկայական ռեսուրս էին ծախսում, այսօր մենք նախարարության գործընկերների հետ ամփոփում ենք, որ նաև որակական աճ ենք ունեցել»,-նշել է նախարարը։
Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:
Ըստ azdararir.am-ի՝ օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգվել է ազդարարումների 57.88 տոկոսը։
Հարկ է նկատել, որ արշավը մեկնարկել է նախորդ տարի, գծապատկերում երևում է՝ ինչ ազդեցություն է այն ունեցել ազդարարումների ընդհանուր թվի վրա։
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Հրապարակման բովանդակության պատասխանատուն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն է և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: