Ազդարարման համակարգի վերաբերյալ դասընթաց Հրազդան քաղաքում

12.05.2024
Կոտայքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հրազդան քաղաքում ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում կայացավ մարզային դասընթաց։
Դրա շրջանակներում իրազեկման արշավն իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների  կողմից ներկայացվեց ազդարարման գաղափարը, խոսվեց գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակի, դրա գործարկման և կանոնների, ինչպես նաև համակարգի վերաբերյալ  օրենսդրական կարգավորումների մասին։
Առավել հագեցած և ինտերակտիվ քննարկման նպատակով մասնակիցները քննարկեցին ինչպես ենթադրյալ այնպես էլ իրականում տեղի ունեցած իրավիճակներ, որոնց բախվել են մասնակիցները։
Ապա մասնակիցները բաժանվեցին խմբերի և իրականացրեցին խմբային և գործնական աշխատանքներ։
Դասընթացի ընթացքում նաև վեր հանվեցին ազդարարման համակարգին առնչվող խնդիրներ և բացեր, որոնք վստահաբար կուսումնասիրվեն և կօգտագործվեն համակարգի բարելավման նպատակով։
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Վերադառնալ ցանկ