Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։
Քննարկվել են համակարգի կիրարկման ընթացքում առաջացած խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ՀՀ-ին տրված միջազգային հանձնարարականների կարևորությունը։ Անդրադարձ է եղել նաև ինստիտուտի մասով հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող գործողությունների կատարման ընթացքին։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավար, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակցել է փորձագիտական քննարկմանը և ներկայացրել ասոցիացիայի առաջարկները՝ ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Դիտարկումները վերաբերել են համակարգող մարմնի ստեղծման անհրաժեշտությանը, ազդարարման տեսակների վերանայմանը, հանրային ընկալումների փոփոխմանը, պարգևատրման և խրախուսման համակարգին, ՔՀԿ-ների կողմից ազդարարման այլընտրանքային հարթակների կարևորությանը։
Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության էջից։