ն Ուոթկինսը «Էնրոն» ընկերության նախկին աշխատակից է, որը նշանակալի դեր է ունեցել այդ ընկերության կորպորատիվ խարդախության և հաշվապահական սկանդալների բացահայտման գործում։ Այն համարվում է ամերիկյան պատմության մեջ ամենամեծ կորպորատիվ սկանդալներից մեկը: «Էնրոն» ընկերությունը էներգետիկ առևտրի և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություն էր, որը սնանկ հայտարարվեց 2001 թվականին։ Արդյունքում, ընկերության ներդրողները և աշխատակիցները կրեցին զգալի ֆինանսական կորուստներ։ Ուոթկինսը «Էնրոն» ընկերության կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահն էր և աշխատում էր ընկերության ֆինանսական բաժնում։
2001 թվականի հոկտեմբերին «The Wall Street Journal»-ը սկսում է հրապարակել հետաքննող հոդվածներ «Էնրոն» ընկերության վերաբերյալ, իսկ Արժեթղթերի և Բորսաների Հանձնաժողովը նախնական հետաքննություն է սկսում։ Ուոթկինսը տեղեկացնում է, որ ինքը միակ աշխատակիցը չէր, տեղյակ է այդ խարդախություններից, բայց նա միակն էր այդ 8000 հոգանոց ընկերությունում, ով գրեց նամակ՝ բարձրաձայնելով դրանք։:
Քոլին Ռոուլին ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) նախկին գործակալ է, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնի դարձավ որպես ազդարար։

Լաքսլիքսի ազդարարները բախվեցին իրավական մարտահրավերների իրենց բացահայտումների պատճառով, սակայն նրանց բացահայտումները կարևոր ազդեցություն ունեցան հարկային ոլորտում արդարության, կորպորատիվ պատասխանատվության և համաշխարհային հարկային համակարգերում թափանցիկության անհրաժեշտության վերաբերյալ:
Էդվարդ Սնոուդենը հետախուզության նախկին աշխատակից է, որը համաշխարհային ուշադրության է արժանացել 2013-ին՝ բացահայտելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության (NSA) կողմից իրականացվող լայնածավալ գաղտնալսման ծրագրերը: Սնոուդենի բացահայտումները ցույց տվեցին, թե ինչպես է կառավարությունը հավաքագրում և վերահսկում անհատների և կազմակերպությունների վերաբերյալ թվային տեղեկատվությունն ամբողջ աշխարհում:
Քեթրին Գունը աշխատում էր կառավարական հետախուզական գործակալության թարգմանիչ Չելթենհեմում։ Նա հայտնի դարձավ որպես ազդարար 2003 թվականին: Իրաքի պատերազմին ընդառաջ, նա հրապարակում է հույժ գաղտնի նամակ։ Նամակում ընդգծվում էր Անվտանգության խորհրդի անդամների խոսակցությունները գաղտնալսելու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ծրագիրը՝ փորձելով ազդել Իրաքի վերաբերյալ բանաձևի քվեարկությունների վրա:
Քեթրին Գանը անհանգստացած էր այս ծրագրի հետևանքներից և կարծում էր, որ դա միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտում է: Խղճի թելադրանքով նա որոշում է հրապարակել այդ ինֆորմացիան՝ կանխելու այն, ինչն իր կարծիքով իշխանության չարաշահում էր և հետախուզության օգտագործում քաղաքական նպատակներով: Այս մասին առաջին անգամ հրապարակվել է «The Observer» թերթում 2003 թվականի մարտին՝ իրաքյան պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ։ Հրապարակումից անմիջապես հետո Գանը ձերբակալվում է և մեղադրվում «Պետական գաղտնիքի» մասին օրենքը խախտելու մեջ:
Լիբոր Միխալեկը չեխ քաղաքական գործիչ է և նախկին պատգամավոր, որը հայտնի է Չեխիայում նաև որպես ազդարար: 2000-ականների սկզբին նա հայտնի դարձավ Չեխիայի քաղաքական համակարգում կոռուպցիայի և ոչ էթիկական պրակտիկայի բացահայտմամբ: Նա համարվում է ամենահայտնի չեխ ազդարարը և ամենատպավորիչներից մեկը Եվրոպական միությունում։
ավելի քիչ կոռուպցիա կլինի, իսկ քաղաքացիները շատ ավելի լավ կապրեն: Այս գաղափարով առաջնորդվելով՝ Միխալեկը սկսեց զբաղվել քաղաքականությամբ․ նա, որպես անկախ թեկնածու, մտավ Չեխիայի խորհրդարան և 2013 թվականին առաջարկեց Չեխիայի առաջին օրենքը՝ ազդարարների պաշտպանության մասին։
Օբրի Բլումսոնը բրիտանացի կենսաքիմիկոս է և Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի նախկին հետազոտող: Նա ներգրավված է եղել «Procter & Gamble Pharmaceutical» ընկերության հետ համատեղ իրականացվող «Actonel» դեղամիջոցի վերաբերյալ հետազոտական նախագծի մեջ և 2000-ականների սկզբին հայտնի է դարձել կլինիկական փորձարկումների և ոսկրային խտության հետազոտության հետ կապված տվյալների մանիպուլյացիայի և հետազոտական սխալ վարքագծի վերաբերյալ իր ազդարարմամբ:
Բլումսոնին խնդրում են իր անունից հրապարակել ակադեմիական աշխատություններ, որոնք կատարված էին «Procter & Gamble Pharmaceutical» ընկերության կողմից՝ հիվանդների վրա «Actonel» հակաօստեոպորոզային դեղամիջոցի ազդեցության մասին: Բժիշկ Բլումսոնը խնդրում է տեսնել փաստաթղթերի հիմքում ընկած չմշակված տվյալները, սակայն ընկերությունը հրաժարվում է տրամադրել դրանք՝ պատճառաբանելով, որ դրանք իրենցից ներկայացնում են գաղտնի տեղեկատվություն: Թեև նա հրաժարվում է, միևնույն է ընկերությունը սկսում է Բլումսոնի անվան տակ հրապարակել Ակտոնելի մասին իրենց հետազոտությունների արդյունքները: Երբ նրան վերջապես թույլ են տալիս սահմանափակ վերանայումներ կատարել աշխատություններում, վերջինս հայտնաբերում է, որ եզրակացությունների համար անհրաժեշտ տվյալների մինչև 40%-ը բացակայում են՝ նպատակ ունենալով կոծկել դեղամիջոցի հնարավոր բացասական հետևանքները:
Շերիլ Էքարդը եղել է «GlaxoSmithKline» (GSK) խոշոր դեղագործական ընկերության որակի վերահսկման նախկին մենեջեր: Նա հայտնի է դարձել որպես ազդարար 2000-ականների կեսերին «GSK»-ում արտադրության և որակի վերահսկման լուրջ խնդիրների բացահայտման համար:
2003 թվականին Էքարդը հայց է ներկայացնում «GlaxoSmithKline» ընկերության դեմ: Հայցում նշվում էր, որ ընկերությունը դիտավորյալ արտադրել և վաճառել է կեղծված դեղամիջոցներ և կեղծ հայտեր է ներկայացրել պետական առողջապահական մարմիններին:
Հարրի Մարկոպոլոսն իրապես հայտնի ազդարար է: Նա զգալի ուշադրություն է գրավել «Bernard L. Madoff Investment Securities» ներդրումային ընկերության և նրա հսկայական ֆինանսական սխեմայի վերաբերյալ վաղօրոք և համառորեն զգուշացնելու համար:
Տարիների ընթացքում Մարկոպոլոսը մի քանի դիմումներ է ներկայացնում Արժեթղթերի և Բորսաների Հանձնաժողովին ՝ տրամադրելով իր պնդումները հավաստող լայնածավալ փաստաթղթեր և վերլուծություններ: Չնայած նրա ջանքերին՝ հանձնաժողովը տարիներ շարունակ քայլեր չի ձեռնարկում։ Հիասթափված իրավասու մարմինների արձագանքի բացակայությունից՝ Մարկոպոլոսը շարունակում է հրապարակել իր բացահայտումները, բայց արդեն լրատվամիջոցների հետ հարցազրույցների և հրապարակային ելույթների տեսքով: Նա ինքնակամ դուրս է գալիս աշխատանքից՝ տրամադրելու իր ողջ օրը ենթադրյալ խարդախության հետաքննությանը, իսկ ավելի ուշ Բոստոնի Անվտանգության Վերլուծաբանների Միության կողմից արժանանում է «Արծաթե սուլիչ» մրցանակին:
Մայքլ Վուդֆորդը բրիտանացի գործարար է, և ճապոնական «Olympus» բազմազգ ընկերության նախկին նախագահը և գործադիր տնօրենը: Նա որպես ազդարար հայտնի է դարձել 2011 թվականին, ընկերության զանգվածային հաշվապահական սկանդալի բացահայտման շնորհիվ:
2011 թվականի հոկտեմբերի 14-ին Վուդֆորդը անսպասելիորեն հեռացվում է գործադիր տնօրենի պաշտոնից՝ «կառավարման ոճի» անհամապատասխանության պատճառաբանմամբ։ Կասկածելով, որ իր պաշտոնանկությունը ուղղակիորեն կապված է իր սկսած հետաքննության հետ, նա որոշում է ազդարարել ընկերության խարդախությունների մասին:
Սինթիա Կուպերը հայտնի ազդարար է, որը ճանաչում է ստացել 2000-ականների սկզբին Միացյալ Նահանգների խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություններից մեկի՝ «WorldCom»-ի հաշվապահական խախտումները և խոշոր ֆինանսական խարդախությունները բացահայտելու գործում:
Երբ ամեն ինչ պարզ է դառնում, ընկերությունն այլևս չի կարողանում շարունակել իր գործունեությունը: Միակ տարբերակը՝ սնանկ ճանաչվելն էր։ Ի վերջո «WorldCom»-ը սնանկության հայց է ներկայացնում։ Ընկերությունն իր պարտատերերին պարտք է եղել 7,7 միլիարդ դոլար:
Ջոն Գիթոնգոն քենիացի հակակոռուպցիոն քարոզիչ է և ազդարար, որը հայտնի է դարձել Քենիայի կառավարության ամենաբարձր օղակներում տեղի ունեցող կոռուպցիայի բացահայտման գործում ։
Գիթոնգոն սկսում է իր հետաքննությունը՝ հավաքելով սկանդալի հետ կապված ապացույցներ։ 2006 թվականին Գիթոնգոն հրապարակում է զեկույցը շուրջ 18 պայմանագրերի մասին, որոնք ստորագրվել են Քենիայի կառավարության և մի շարք տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև՝ մոտ 770 միլիոն դոլարի անվտանգության սարքավորումների և ծառայությունների վերաբերյալ: Շուրջ 13 պայմանագիր կնքվել է 1990-ականների վերջին Դանիել Արապ Մոիի նախագահությամբ, ևս 5-ը կնքվել են 2002 թվականին ընտրված Մվայ Կիբակիի նախագահության ժամանակ։ Քանի որ պայմանագրերը վերաբերում էին անվտանգության սարքավորումներին (կեղծ անձնագրերից և դատաբժշկական լաբորատորիաներից մինչև ուղղաթիռներ և արբանյակային ծառայություններ) մրցույթներն անցկացվել էին ոչ հրապարակային։ Գործարքները հիմնված էին ֆինանսական բարդ պայմանավորվածությունների վրա: Պայմանագրերում առկա ընկերությունների իրական ինքնությունը և գտնվելու վայրը այդպես էլ մնացին անհայտ: Նույնիսկ այն բանից հետո, երբ 2006 թվականին խորհրդարանական հանձնաժողովն այդ պայմանագրերը որակեց «խարդախություն», մի քանի ընկերություններ շարունակում էին դատական գործեր հարուցել կառավարության դեմ՝ պահանջելով վճարել:
Ջեֆրի Ուիգանդը եղել է ծխախոտի արդյունաբերության մեջ մասնագիտացված ընկերության նախկին ղեկավար, որը 1990-ականներին դարձել է հայտնի ազդարար: Նա վճռորոշ դեր է ունեցել ծխախոտի արդյունաբերության պրակտիկայում տեղի ունեցող խարդախությունների բացահայտման գործում։
Սկզբում Ուիգանդը հետևում է այդ պայմանագրին և հրաժարվում խոսել: Սակայն «CBS News» լրատվականի «60 րոպե» հաղորդման պրոդյուսեր Լոուել Բերգմանը, կարողանում է համոզել նրան 60 րոպեանոց հարցազրույց և ցուցմունք տալ Միսիսիպի նահանգում ընթացող «Big Tobacco»-ի դեմ դատական գործում, որն իրենից ենթադրում էր փոխհատուցում ծխելու հետ կապված հիվանդությունների բուժման ծախսերի համար: Սկզբում «CBS»-ի իրավաբանները, վախենալով «B&W»-ի կողմից իրենց դատի տալու սպառնալիքից, հրապարակում էին միայն Ուիգանդի հարցազրույցի խմբագրված տարբերակը՝ բաց թողնելով կարևոր մանրամասները: Նույնիսկ խմբագրված հարցազրույցի հրապարակումից հետո «B&W»-ը փորձեց դատի տալ Ուիգանդին:
Հովարդ Ուիլկինսոնը «Danske Bank» դանիական խոշոր ֆինանսական ընկերության նախկին աշխատակից է: Նա հանդիսանում է վերջին տարիներին Եվրոպայի խոշորագույն փողերի լվացման դեպքերից մեկի՝ «Danske Bank»-ի փողերի լվացման սկանդալի գլխավոր դեմքը:
2014 թվականի փետրվարին, էստոնացի տեսուչները ներխուժում են բանկ և ստուգում հազարավոր փաստաթղթեր։ Տեսուչները աղմկահարույց զեկույց են կազմում և ուղարկում Կոպենհագենի «Danske Bank»՝ մատնանշելով բանկային օրենսդրության բազմաթիվ խախտումներ: «Danske Bank»-ի կողմից ուղարկված ներքին աուդիտի թիմը պարզում է, որ Էստոնիայի մասնաճյուղը չի բացահայտել բազմաթիվ հաշիվներում եղած գումարների իրական աղբյուրը:
Ջո Դարբին հայտնի է Աբու Գրեյբի խոշտանգումների և բանտարկյալների չարաշահումների սկանդալում՝ որպես ազդարար ունեցած իր դերով: Նա ծառայում էր որպես պահեստազոր Միացյալ Նահանգների բանակում:
Նկարները և հետագա հետաքննությունը մեծ սկանդալ և միջազգային զայրույթ են առաջացնում, երբ դրանք 2004 թվականի ապրիլին հրապարակվում են լրատվամիջոցների կողմից, ներառյալ «CBS News»-ի: Աբու Գրեյբ բանտում բռնության բացահայտումը լույս է սփռում կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի վրա և լուրջ մտահոգություններ առաջացնում Իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերի վարքագծի վերաբերյալ։ Սկանդալը մեծ հետևանքներ է ունենում՝ արատավորելով ԱՄՆ զինվորականների հեղինակությունը։
Բրեդլի Բիրկենֆելդը պատմության մեջ ամենահայտնի ֆինանսական ազդարարն է: Նա հայտնի է «UBS» շվեյցարական բանկային հսկա ընկերության կողմից իրականացված հարկերից խուսափելու համատարած սխեմայի բացահայտմամբ: Նա աշխատել է որպես բանկային աշխատող «UBS»-ում և մեծ դեր է ունեցել հարուստ հաճախորդների օֆշորային հաշիվների բացահայտման գործում:
2005 թվականին, չնայած «UBS»-ում իր բարգավաճ կարիերային, Բիրկենֆելդն այլևս չի կարողանում լռել բանկի կողմից հարկային խարդախությունների մասին: Երբ «UBS»-ը ժխտում է նրա մտահոգությունները, նա դիմում է ԱՄՆ իշխանություններին: Թեև նա 30 ամսով կալանավորվում է, սակայն շուտով արդարացվում է՝ ստանալով ռեկորդային դրամական պարգևավճար (104 միլիոն դոլար)։ Նրա ազդարարման շնորհիվ ԱՄՆ գանձապետարանին է վերադարձվում 25 միլիարդ դոլար:
Մարկ Ֆելթը, ով նաև հայտնի է «Deep Throat» (Խորը կոկորդ) կեղծանվամբ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բարձրաստիճան պաշտոնյա էր։ Նա համարվում է 1970-ականներին տեղի ունեցած Ուոթերգեյթի սկանդալի ազդարարը: Ֆելտն վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմի անօրինական գործունեությունը բացահայտելու գործում:
1973թ. հունիսի 22-ին Ֆելթը թոշակի է անցնում: Տարիներ անց, երբ նա սրտի կաթված է ստանում և բախվում լուրջ հիվանդության, նրա դուստրը՝ Ջոանը, համոզում է նրան բացահայտել հանրությանը իր ով լինելու փաստը:
Չելսի Մենինգը Միացյալ Նահանգների բանակի հետախուզության նախկին վերլուծաբան է: Նա հայտնիություն է ձեռք բերել 2010 թվականին «WikiLeaks»-ին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու շնորհիվ: