Իրազեկում

Իրազեկումներ

1. Ինչ է իրենց ներկայացնում «Իրազեկումներ» ենթաբաժինը
 
Սույն՝«Իրազեկումներ» ենթաբաժինը նվիրված է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկումներին, որտեղ ներկայացվելու են ազդարարման համակարգի կարգավորումները, ազդարարի վերաբերյալ տեղեկություններ, նրա և նրա մերձավոր ազգականների իրավունքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտպանության միջոցները և այլ իրավական երաշխիքները։
Այս ենթաբաժնում նյութերը կլինեն ինչպես տեքստային տարբերակով, այնպես էլ ինֆոգրաֆիկաների և տեսանյութերի կերպով, որը նպատակ ունի խթանել Հայաստանում ազդարարման համակարգի վերաբերյալ ձևավորված կարծրատիպերի կոտրմանը և նոր իրավամտածողության կերտմանը։
Անհրաժեշտության դեպքում հարթակի այս ենթաբաժնում տեղ կգտնի նաև իրավասու մարմինների կողմից քաղաքացիների համար մշակված նյութերը՝ խթանելով հարթակի և իրավասու պետական մարմինների միջև համագործակցությունը։
«Իրազեկումներ» ենթաբաժնի նյութերը պարբերաբար համալրվելու և թարմացվելու են հարթակի գործարկման ընթացքում։
 
2. Ինչ է նշանակում ազդարարում
 
Ազդարարման հայեցակարգի համար օգտագործվող անգլերեն տերմինը «whistleblowing»-ն է, ինչը հայերեն բառացի թարգմանությամբ նշանակում է «սուլիչը փչել»: Այս հայեցակարգի  գաղափարն այն է, որ երբ օրինավոր քաղաքացին դառնում է որևէ ոչ իրավաչափ և անօրինական դեպքի ականատես՝ նա «փչում է սուլիչը», հայտնում է այդ մասին՝ որպեսզի իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրի այդ դեպքի վրա և մարմինները սկսեն քննել այդ դեպքի հանգամանքները։
 
3. Ի՞նչ է նշանակում ազդարարում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով և ո՞րն է դրա նպատակը
 
Ազդարարումը դա ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է, որը տրվում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին։ Այս անձինք և մարմինները տարբեր են․ կախված այն նրանից, թե ազդարարումը որ տեսակով է տրվում (օրինակ՝ ազդարարումը արտաքի՞ն է, ներքի՞ն է, թե՞ տրվել է հանրությանը) կամ ինչ եղանակով է տրվում (օրինակ՝ էլեկտրոնային միասնական հարթակո՞վ, թե՞ գրավոր)։ Ազդարարման տեսակների և եղանակների մասին իրազեկումները կարող եք գտնել հարթակի «Իրազեկումներ» ենթաբաժնում։
Այսինքն ազդարարումը իրականացվում է հետևյալ դեպքերով․
1)     կոռուպցիոն բնույթի դեպք,
2)     շահերի բախման կամ դրա հայտարարագրման պահանջի խախտման դեպքեր,
3)     վարքագծի կանոնի խախտման դեպք
4)     անհամատեղելիության պահանջի խախտման դեպք,
5)     այլ սահմանափակումների խախտման դեպք,
6)     հայտարարագրման հետ կապված խախտման դեպք,
7)     հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի հետ կապված դեպք։
 
Ազդարարման նպատակներն են՝
1) բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
2) նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
3) նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
 
4. Ո՞վ է համարվում ազդարար Հայաստանում
 
Ազդարարը դա ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ։
 
5. Ովքե՞ր են հանդիսանում ազդարարի հետ փոխկապակցված անձինք
 
Ազդարարի հետ փոխկապակցված անձինք են համարվում ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Հայաստան Հանրապետության օրենսդրությամբ՝ ազդարարը և նրանք (փոխկապակցված անձինք) ունեն պաշտպանության իրավունք, որը ի թիվս այլնի ներառում  անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը և այլն։
Պաշտպանության միջոցների վերաբերյալ մանրամասն իրազեկում կարող եք գտնել հարթակի «Իրազեկումներ» ենթաբաժնում։
 
6. Ո՞րն է համարվում իրավասու մարմինը, ում ներկայացվում են ազդարարումները (հաղորդումները)
 
Ազդարարումներ (հաղորդումներ) ստանալու համար իրավասու մարմիններն են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային կազմակերպություններ, հանրային նշանակության կազմակերպությունները։
Միաժամանակ նշենք, որ հանրային նշանակության կազմակերպությունը դա հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունն է։ Ի դեպ, մասնավոր ոլորտի կազմակերպությունները չեն դասվում հանրային նշանակության կազմակերպությունների շարքին։
 
7. Ի՞նչ է նշանակում վնասակար գործողություն
 
Վնասակար գործողությունը դա գործողություն կամ անգործություն է, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով։
Այսինքն, վնասակար գործողությունը պետք է ունենա հետևյալ հատկանիշները
1)    այն կատարվել է գործողությամբ կամ անգործությամբ,
2)    այն կատարվել է ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի հանդեպ,
3)    դրա գործողության կամ անգործության արդյունքում ձևավորվում է վնաս:
Ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին վնաս հասցնելու գործողությունները (անգործություն) բաժանված է հետևյալ կատեգորիաների․
4)     աշխատանքային, ներառում է աշխատանքային պայմանագրի լուծում, ազդարարին ավելի ցածր պաշտոնի փոխադրում կամ նրա հաստիքի կրճատում, աշխատանքային առաջադրանքների չտրամադրում կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնում, ազդարարի աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտում կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառման մերժում, աշխատավարձի կամ պարգևավճարների կրճատում,
5)     գույքային, ներառում է ազդարարի գույքին վնասի պատճառում կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում, պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկում, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները,
6)     այլ, ներառում է ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ։
Ի դեպ, եթե նշված գործողություններից որևէ մեկը կատարվել է ոչ թե անմիջապես ազդարարի նկատմամբ, այլ իր հետ փոխկապակցված անձի նկատմամբ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով, ապա դա ևս դիտարկվում է վնասակար գործողություն և փոխկապակցված անձը օգտվում է ազդարարի տրված բոլոր իրավունքներից։
 
8. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի շահերի բախում
 
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։
Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Գործարար հարաբերությունները ներառում են տնտեսական, տնտեսավարման կամ գործարքներից ծագող ցանկացած հարաբերություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել օգուտների ստացման այդ հարաբերությունների մասնակիցների կամ նրանցից որևէ մեկի համար: Քաղաքական հարաբերությունները ներառում են որևէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:
Պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի մասնավոր շահերով առաջնորդվել չի համարվում այն դեպքը, երբ տվյալ գործողությունը (անգործությունը) կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ ակնհայտ է, որ որոշումը կամ գործողությունը (անգործությունը) ուղղված է ապահովելու արտոնություն պաշտոն զբաղեցնող անձի, նրա հետ փոխկապակցված անձի կամ վերջիններիս անդամակցած առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների համար:
Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
Շահերի բախման վերաբերյալ առավել մանրամասն կարգավորումներ հասանելի այստեղ։
 
9. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի վարքագծի կանոններ
Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով։ Վարքագծի կանոնները բխում են «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի վարքագծի սկզբունքներից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 17-ին հաստատել է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, որոնք հասանելի են այստեղ։

10. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջ
 
Անհամատեղելիության պահանջի համաձայն՝ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առավել մանրամասն կարգավորումներ հասանելի այստեղ։
 
11. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի այլ սահմանափակումներ
«Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայողներին արգելվում է որոշակի գործողությունների կատարում և կիրառվում է համապատասխան սահմանափակումներ։ Այդ սահմանափակումներից է օրինակ՝ այն, որ հանրային ծառայողը չի կարող լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից։ Մեկ այլ օրինակ է, երբ հանրային ծառայողը չի կարող հոնորար ստանալ պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար կամ համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։ Սահմանափակումների վերաբերյալ այլ դեպքերը կարող եք գտնել այստեղ։

12. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները
«Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն: Ավելին, նշված անձինք պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։

13. Ո՞րն է համարվում նվեր
«Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։
 
14. 
Ի՞նչ նվերներ կարող են ստանալ հանրային ծառայողները
Հանրային ծառայողներին թույլատրվում է ստանալ հետևյալ նվերները․
1)     պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
2)      ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
3)     կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
4)     օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Նվերների հետ կապված այլ կարգավորումներ կարող եք գտնել այստեղ։

15. Արդյո՞ք արգելված նվեր ստանալը համարվում է խախտում և կարելի՞ է ազդարարել այս մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների համաձայն՝ հանրային ծառայողների կողմից արգելված նվերների ընդունումը հանդիսանում է այս կանոնների խախտում։ Հետևապես, եթե անձին (ազդարարին) հայտնի են հանրային ծառայողի կողմից արգելված նվերների ընդունման դեպքեր, ապա այդ մասին կարող են ներկայացնել ազդարարում։
Կանոնները Հանձնաժողովի կողմից հաստատվել են 2022 թվականի հունիսի 17-ին, որոնք հասանելի են այստեղ։

16. Ի՞նչ է նշանակում հանրային ծառայողի հայտարարագրում
 Հանրային ծառայողի կողմից հայտարարագրումը նշանակում է «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի համաձայն հանրային ծառայողի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն։
Հանրային ծառայողի գույքի հայտարարագրումը ենթադրում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք։ Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
Հանրային ծառայողի եկամուտների հայտարարագրումը ենթադրում է հայտարարատուի եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։ Ընդ որում, հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հայտարարատուին վճարել է «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված եկամուտ։
Հանրային ծառայողի շահերի հայտարարագրումը ենթադրում է հայտարարատուի կողմից հետևյալ շահերի հայտարարագրումը․ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում», «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում», «Պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը», «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում», «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում», «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ՀՀ-ի կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը»։
Հանրային ծառայողի ծախսերի հայտարարագրումը ենթադրում է հայտարարատուի կողմից ՀՀ դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը; շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը; ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը; գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը; վարկի մարմանն ուղղված վճարումները; անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը; ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի, ինչպես նաև  գույքի եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման բովանդակությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

17. Ի՞նչ է նշանակում այլ իրավախախտում՝ haytnir.am հարթակի «Հաճախ տրվող հարցերի դեպքում»
Այլ իրավախախտման ներքո հասկացվում է հանրային շահերին ուղղված այլ վնաս կամ դրանց սպառնալիք։ Իր հերթին հանրային շահերին ուղղված այլ վնասի ներքո հասկացվում է հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:

18. Ո՞րն է համարվում կոռուպցիոն բնույթի դեպք
 Կոռուպցիոն բնույթի դեպք է համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքները։ Այդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքներից են՝
-        Ընտրակաշառք ստանալը
-        Ընտրակաշառք տալ
-        Ընտրակաշառքի միջնորդությունը
-        Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը
-        Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը
-        Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը
-        Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելը
-        Խարդախությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Շորթումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը
-        Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կաշառք տալը
-        Ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալը կամ պահանջելը
-        Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը
-        Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով.
-        Հակամրցակցային գործունեությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Փողերի լվացումը
-        Կաշառք ստանալը
-        Կաշառք տալը
-        Կաշառքի միջնորդությունը
-        Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը
-        Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը
-        Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը
-        Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
-        Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը
-        Ապօրինի հարստանալը
-        ՀՀ օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը
-        Պաշտոնեական կեղծիքը
-        Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան
-        Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը
-        Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը
-        Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը
-        Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով
-        Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը
-        Դատավարության մասնակիցների կողմից իրենց լիազորությունների հետ կապված կաշառք ստանալը
-        Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը
 
Քրեական օրենսգիրքը հասանելի է այստեղ։

19. Ո՞րն է համարվում ընտրակաշառք ստանալ
 Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը։
 
20. 
Ո՞րն է համարվում ընտրակաշառք տալ
Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը։
 
21. 
Ո՞րն է համարվում ընտրակաշառքի միջնորդություն
Ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը։

22. Ո՞րն է համարվում հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը
 Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և 3000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը։

23. Ո՞րն է համարվում ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական տվյալ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  անձնական տվյալը դա ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
Ազդարարման դեպքում՝ դա ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի վերաբերյալ ցանկացած տիպի այն տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի ինքնությունը։

24. Ե՞րբ է ընդունվել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և որտե՞ղ կարող եմ դրան ծանոթանալ
 
 «Ազդարարման համակարգի մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքը ընդունվել է 09.06.2017 թվականին։ Օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները: «Ազդարարման համակարգի մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքը հասանելի է այստեղ։

25. Ե՞րբ է ընդունվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և որտե՞ղ կարող եմ դրան ծանոթանալ 
 «Հանրային ծառայության մասին» ՀՕ-ՀՕ-206-Ն ՀՀ օրենքը ընդունվել է 23.03.2018 թվականին։ Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված, ինչպես նաև նույն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:
«Հանրային ծառայության մասին» ՀՕ-ՀՕ-206-Ն ՀՀ օրենքը հասանելի է այստեղ։
 
26. Որոնք են Հայաստանում ազդարարման տեսակները
 Հայաստանում կա ազդարարման երեք տեսակ․
1)     ներքին ազդարարում.
2)     արտաքին ազդարարում.
3)     ազդարարում հանրությանը։
Ներքին ազդարարում է համարվում, երբ ազդարարը հաղորդումը ներկայացվում է իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
Այսինքն ներքին ազդարարման դեպքում ազդարարը հաղորդումը ներկայացնում է հետևյալ չորս սուբյեկտներից որևէ մեկին՝
1)     իր անմիջական ղեկավարին,
2)     իր անմիջական ղեկավարի վերադասին,
3)     իր անմիջական ղեկավարի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի,
4)     իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
Արտաքին ազդարարում է համարվում, երբ ազդարարը հաղորդում է ներկայացնում իրավասու մարմնին։
Այսինքն արտաքին ազդարարման դեպքում ազդարարը հաղորդումը ներկայացնում է հետևյալ իրավասու մարմիններին որևէ մեկին՝
1)     Հայաստանի Հանրապետության պետական մարմին,
2)     տեղական ինքնակառավարման մարմին,
3)     պետական կազմակերպություն,
4)     համայնքային կազմակերպություն,
5)     հանրային նշանակության կազմակերպություն։
Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ: Բայց այստեղ կարող է իմանալ, որ ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով, եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել։
Այսպիսով, ամփոփելով, իմացեք, որ արտաքին ազդարարման տարբերությունը ներքին ազդարարումից կայանում է նրանում, որ ներքինի դեպքում ենթադրվում է, որ ազդարարողը աշխատում է կամ ծառայություն է մատուցում որևէ կառույցում, իսկ արտաքինի դեպքում՝ նա որևէ ձևով առնչվել է որևէ կառույցի, օրինակ՝ ծառայություն է ստացել այդ կառույցից: Իսկ հանրության ազդարարումը տեղի է ունենում այն դեպքում, երբ ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդում ներկայացնելու դեպքում իրավասու մարմինները ընթացք չեն ապահովել՝ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում։

27. Ինչպե՞ս իրականացվում ներքին ազդարարումը և ներքին ազդարարման վարույթը
Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարին կամ իր անմիջական ղեկավարի վերադասին կամ իր անմիջական ղեկավարի վերադասի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին հաղորդում ներկայացնելով:
Եթե հաղորդումն ստացել է ազդարարի անմիջական ղեկավարը կամ անմիջական ղեկավարի վերադասը կամ այդ վերադասի նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձ կամ այս շարքից դուրս այլ անձը, ապա նա պարտավոր է հաղորդումն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:
Ստանալով ազդարարումը, իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը պետք է ձեռնարկի հետևյալ գործողություններից մեկը․
1)     ապահովել հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2)     հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել վարույթի հարուցումը, եթե հաղորդմամբ հարցի քննությունը բխում է իր իրավասություններից,
3)     ապահովել հարուցված վարույթի գաղտնիությունը.
4)     իր իրավասությունների շրջանակներում միջոցն